学院

“Կոնֆուցիուսի ինստիտուտը” (ԿԻ) ստեղծվել է ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում և գործում է 2009 փետրվարի 26-ից` համաձայն Չինաստանի ԿԳՆ-նն առընթեր “Չինարեն լեզվի տարածման” գլխամասային գրասենյակի (Hanban), Երևանի պետական լեզվաբանական համալսարանի և Շանսիի համալսարանի միջև կնքված համաձայնագրի:

ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտը կոչված է բարձրացնելու չինարեն լեզվի և մշակույթի իրազեկությունը, ամրապնդել համագործակցությունը Չինաստանի և Հայաստանի միջև:

Իր հիմնական գործունեությունը ԵՊԼՀ-ի ԿԻ-ը սկսել է 2009թ. մարտի 1-ից:

Չինարենի դասավանդումն իրականացնում է մանդարինյան չինարենով (պուտոնխուա)` օգտագործելով ընդունված չինական նշանները:

Կոնֆուցիուսի ինստիտուտն ունի “Չինական մշակույթի փորձարարական կենտրոն” և մեծ գրադարան իր տեսադարանով, որը պարբերաբար թարմացվում է և ամբողջությամբ ուսանողների տրամադրության տակ է: