学习
Կոնֆուցիոսի ինստիտուտը առաքելություն ունի ուսուցանելու չինարեն լեզուն, դրա միջոցով յուրաքանչյուրին հասու դարձնելու չինական արվեստին, կրթությանը, գիտությանը և մշակույթին ամբողջությամբ, ինչպես նաև պահպանելու և զարգացնելու հայ-չինական ոչ ֆորմալ հարաբերությունները, որը գալիս է դարերի խորքից և ունի ուսանելի պատմական անցյալ:
Հուսով ենք, որ նաև Ձեր օգնությամբ մենք պատվով կիրականացնենք մեր առաքելությունը: Մենք ժառանգություն ենք ստացել դարավոր բարեկամություն և բազմամյա դիվանագիտական կայացած հարաբերություններ, որոնց պահպանումն ու կատարելագործումը մեր ամենօրյա աշխատանքի նպատակը պետք է լինի:
Այստեղ կգտնեք ինստիտուտի մասին ձեզ հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն։ Հաղորդակցության այս միջավայրը հնարավորություն կտա ձեռք բերելու տեղեկատվություն, և ծանոթանալու մեր կողմից իրականացվող ծրագրերին և միջոցառումներին:
ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտում կարող էք ուսանել.
- Չինարեն լեզու
- Կալիգրաֆիա
- Թայ ձի ցուան, Ցիգուն, Չան ցուան
- Կորպորատիվ դասընթացներ
- Կրթություն ՉԺՀ-ում
Ինչպես նաև՝
- Summer camp (ամառային ճամբար)
- HSK և HSKK չինարեն լեզվի որակավորման միջազգային քննությունների նախապատրաստում և հանձնում
- Թարգմանչական ծառայություններ
Ուսուցումն իրականացվում է Չինաստանից ժամանած լավագույն մասնագետների կողմից նորագույն մեթոդների կիրառմամբ, որով տարիներ շարունակ պատրաստվում են դիվանագետների և թարգմանիչների դասընթացները: