Հարգելի բարեկամ,

Բարի գալուստ Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի պաշտոնական կայք։

Կոնֆուցիոսի ինստիտուտը առաքելություն ունի ուսուցանելու չինարեն լեզուն, դրա միջոցով յուրաքանչյուրին հասու դարձնելու չինական արվեստին, կրթությանը, գիտությանը և մշակույթին ամբողջությամբ, ինչպես նաև պահպանելու և զարգացնելու հայ-չինական ոչ ֆորմալ հարաբերությունները, որը գալիս է դարերի խորքից և ունի ուսանելի պատմական անցյալ:

Հուսով եմ, որ նաև Ձեր օգնությամբ մենք պատվով կիրականացնենք մեր առաքելությունը: Մենք ժառանգություն ենք ստացել դարավոր բարեկամություն և բազմամյա դիվանագիտական կայացած հարաբերություններ, որոնց պահպանումն ու կատարելագործումը մեր ամենօրյա աշխատանքի նպատակը պետք է լինի: Այստեղ կգտնեք ինստիտուտի մասին ձեզ հետաքրքրող ցանկացած տեղեկատվություն։ Հաղորդակցության այս միջավայրը հնարավորություն կտա ձեռք բերելու տեղեկատվություն, և ծանոթանալու մեր կողմից իրականացվող ծրագրերին և միջոցառումներին:

 

ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտը հրավիրում է դասընթացների`

  • Չինարեն լեզու
  • Կալիգրաֆիա
  • Թայ ձի ցուան, Ցիգուն, Չան ցուան
  • Կորպորատիվ դասընթացներ
  • Կրթություն ՉԺՀ-ում
  • Summer camp (ամառային ճամբար)
  • HSK և HSKK չինարեն լեզվի  որակավորման միջազգային քննությունների նախապատրաստում և հանձնում
  • Թարգմանչական ծառայություններ
  • Ուսուցումն իրականացվում է Չինաստանից ժամանած լավագույն մասնագետների կողմից նորագույն մեթոդների կիրառմամբ, որով տարիներ շարունակ պատրաստվում են դիվանագետների և թարգմանիչների դասընթացները:
http://am.chineseembassy.org www.hanban.edu.cn
http://www.dlufl.edu.cn/ http://www.ci.spbu.ru/journal/    
www.hsk.org.cn http://russian.news.cn/  
www.chinese.cn www.kitai-journal.ru  
www.chinesetesting.cn http://russian.people.com.cn/
http://www.partnery.cn/